ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստան
Նավթի մատակարարումն ԱՄՆ-ից Չինաստան ամբողջովին դադարեցվել է երկու երկրի միջև զարգացող առևտրային հակամարտության պատճառով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է China Merchants Energy Shipping ընկերության նախագահ Սե Չունլինը:
«Մենք ԱՄՆ-ից Չինաստան նավթ փոխադրող հիմնական ընկերությունն ենք: Մինչև առևտրային հակամարտությունը, դա լավ բիզնես էր, այժմ այն ամբողջությամբ դադարեցվել է», - ասել է չին գործիչը Հոնկոնգում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում:
Վաշինգտոնը Պեկինին նավթ մատակարարել սկսել է ընդամենը 2 տարի առաջ: ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ ամերիկյան սև ոսկու արտահանումը Չինաստան 2017-ին գերազանցել է Բրիտանիա և Նիդերլանդներ կատարվող մատակարարումների ընդհանուր ծավալը, որոնք երրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցնում ամերիկյան նավթի ներկրման ծավալով:
Չինաստանը հայտնվել է երկրորդ տեղում՝ Կանադայից հետո: