Մանրամասներ՝ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության վերաբերյալ
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 5-ի առավոտյան:
Այս մասին հաղորդել է Europe 1 ֆրանսիական ռադիոկայանը: Սպասվում է, որ արարողությանը ներկա կգտնվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հանդես կգա ելույթով: Իսկ Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախումբը կկատարի լեգենդար շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:
Նշվում է նաև, որ արարողությանը ներկա կգտնվեն Ազնավուրի ընտանիքի անդամները, այդ թվում և քույրը՝ Աիդան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ էր հանդիսավոր արարողություների անցկացմանը և ցանկանում էր հուղարկավորությունն իրականացնել ընտանեկան շրջապատում:
Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի համայնքում, որտեղ գտնվում է արտիստի տոհմական դամբարանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հուղարկավորության օրը սուգ կհայտարարվի: