Մահացել է Գուրգեն Մահարու կինը
Անտոնինա Մահարին՝ Գուրգեն Մահարու կինը 10 օր անգիտակից վիճակում գտնվում էր հիվանդանոցում: Նա մահացել է մոտ 10 ժամ առաջ:
Անտոնինա Մահարին ծնվել է Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր, որտեղ հանդիպել է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դարձել նրա կյանքի ուղեկիցը։
Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից: