Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել հայելու մեջ նայել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես գտնել նավթի գների բարձրացման մեղավորին, Դոնալդ, դու պետք է հայելու մեջ նայես»,- ասել է Պուտինը: