Արենի գինու փառատոնն այս տարի կնվիրվի Շառլ Ազնավուրին
«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության,ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ 10-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, կազմակերպում է «Արենի Գինու Փառատոնը»:
Արենի Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։
Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:
Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:
«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամիԽաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն Երիտասարդ գինեգործների միությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում գյուղի ամբողջ երկանյքով տեղի և հարակից շրջանների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, ազգային կերակրատեսակները,
հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում արտադրական գինեգործները, ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիները, ռեստորանները, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի և այլոք:
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու և մարքեթինգային այլ ակցիաներ իրականացնելու: