Ե՞րբ կլինի հայրենադարձություն. պարզաբանում է սփյուռքի նախարարը
Շատերն են խոսում ներդրումների և հայրենադարձության մասին, բայց ասում են՝ դա կարող են անել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե քանի ամերիկահայ է տունը վաճառել և տեղափոխվել Հայաստան հեղափոխությունից հետո:
Նախարարը նշեց, որ այդպիսի կոնկրետ տվյալներ չկան, թե քանիսին են տեղափոխվել և հաստատվել ՀՀ-ում:
«Հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի հետ կապված, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների` իրենց պահանջով»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ սփյուռքում կարծում են, թե հեղափոխությունը լիարժեք չէ, այդպես կլինի այն պարագայում, երբ խորհրդարանը ցրվի, և արտահերթ ընտրություններ լինեն: Միքայել Հայրապետյանը նաև շեշտեց, որ ՀՀ բնակչությունը ևս արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն է համարում: