Գնալ՝ մնալու համար. ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանի ցույցերին
Հայաստանում երեկ երեկոյան անցկացված ցույցերի հերթական ալիքին անդրարաձել են նաև ռուսական լրատվամիջոցները: gazeta.ru-ն գրում է որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով հրաժարական է տալու: Նա բացատրել է, որ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնին համաժողովրդական ընտրությունների արդյունքում, որոնք պետք է անցկացվեն մինչև տարեվերջ:
Լրատվամիջոցը նշում է, որ քաղաքական գործչի խոսքով՝ այդ քայլով նա ցույց է տալիս, որ կառչած չէ պաշտոնից և ցանկանում է ընտրվել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Լրատվամիջոցը նշում է նաև, որ երբ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը գնացել է Ազգային ժողով՝ խորհրդարանական ուժերի հետ բանակցությունների, ցուցարարները հայտարարել են Ազգային ժողովի շենքի արգելափակման մասին:
Կայքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին վստահ է ապագայի իր ծրագրերում. երեք օր առաջ նա հույս է հայտնել, որ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին հաջորդ տարվա սկզբին:
«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այցը կայանա հաջորդ տարվա սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստվեն պայմանագրերը, այցի ընթացքում ստորագրվեն փաստաթղթեր»,- ասել է Հայաստանի վարչապետը: