Խաչատուրյան քույրերի համար էլեկտրոնային թևնոցներ են պատրաստում
ՌԴ արդարադատության նախարարությունը պատրաստվում է փոփոխություններ սահմանել էլկետրոնային թևնոցներ կրելը կանոնակարգող օրենքներում: Դրա համար առիթ է դարձել հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի շուրջ ծավալված իրավիճակը, որոնց վերջերս դատարանն ազատ է արձակել՝ որոշ գործողություններ սահմանափակելով: Սակայն պարզվել է, որ նրանք ենթակա չեն պատիժները կատարելու դաշնային ծառայությանը, քանի որ էլեկտրոնային թևնոցներ կրելը օրենսդրությունում կանոնակարգված չէ:
«Արդարադատության նախարարությունը շտապ կարգով փոփոխություններ է պատրաստում, որպեսզի վերահսկողություն սահմանի մի քանի հարյուր կասկածյալների և մեղադրյալների նկատմամբ, որոնց Ռուսաստանի դատավորները հասցրել են ազատ արձակել: Իսկ մինչ այդ ստացվում է, որ մարդիկ ազատ են արձակվել սահմանափակումներով, որոնք վերահսկելու հնարավորություն չկա»,-ասել է փաստաբան Ալեքսանդր Օստրովսկին:
ՌԴ արդարադատության նախարարությունում նշում են, որ երբ կանոնակարգը պատրաստ լինի, կասկածյալները և մեղադրյալները, որոնց որոշ գործողություններ արգելված են, կարող են էլեկտրոնային թևնոցներ կրել՝ բջջային վերահսկողությամբ և անձնական թրեքերով, որը թույլ է տալիս տեսնել հաստատությունը: