Մելանյա Թրամփը ժամանել է Աֆրիկա
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը ժամանել է աֆրիկյան Գանա պետություն: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Կոտոկայի միջազգային օդանավակայանում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա առաջին տիկինը կրել է 2.000 դոլար արժողությամբ Celine զգեստ և 625 դոլարանոց Manolo Blahnik սպիտակ բարձրակրունկներ:
Պարբերականը նշում է, որ օդանավի աստիճաններով իջնելիս քամին փոքր-ինչ բարձրացրել է նրա զգեստի փեշը՝ ցուցադրելով նախկին մոդելի ոտքերի սլացիկությունը:
Հայտնի է, որ օդանավակայանում նրան դիմավորել է Գանայի առաջին տիկինը՝ մատուցելով գեղեցիկ ծաղկեփունջ:
Նշվում է, որ սա ԱՄՆ առաջին տիկնոջ առաջին միայնակ միջազգային ուղևորությունն է: