Շառլ Ազնավուրը ոչ միայն լեգենդար էր, այլև ՅՈՒՍԵՍԿՕ-ի մեծ բարեկամն էր. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կարծում է, որ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից:
«Մենք խորին ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահման մասին: Նա ոչ միայն լեգենդար էր, ամբողջ աշխարհում ընդունված արտիստ, այլև ՅՈՒՍԵՍԿՕ-ի մեծ բարեկամն էր: Նրա ստեղծագործական աշխատանքը այնքան հրաշալի է, որ այն հայտնի է մի քան սերունդներ, այն վեր է ժամանակից և սահմաններից»,- գրված է Ազուլեի հայտարարությունում:
Ազուլեի խոսքով, երգերը, որոնց շնորհիվ Ազնավուը հայտնի է դարձել, «կշարունակում են ապրել մեր մեջ դեռ երկար ժամանակ, էլ չեմ խոսում նրա հրաշալի խաղի մասին՝ հայտնի ռեժիսորների ֆիլմերում»:
«Հասարակությանը շատ լավ մատուցված է Շառլ Ազնավուրի բազմակողմանի ստեղծագործական աշխատանքը: Մենք հատկապես հիշում ենք, թե ինչպես նա մոբիլիզացրեց համաշխարհային ջանքերը՝ Հայաստանին 1988-ին պատուհասած երկրաշարժից հետո»,- ասել է նա:
Ազուլեն ընդգծել է, որ «նա Հայաստանի անխոնջ դեսպանն էր, իսկ 1995-ին նա նշանակվել է Հատուկ դեսպան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ»: