Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Թուրքիայում հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են ԱՄՆ-ում ապրող իրանցիներին ապօրինի դրամական փոխանցումներ անելու մեղադրանքով: Անատոլիական լրատվության գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել է 417 անձ:
Կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թ. սկզբից նրանք դրամական փոխանցումներ են արել Միացյալ նահանգներ ավելի քան 28 միլիարդ լիրի (420 միլիոն դոլար), հիմնականում իրանցիների հաշվեհամարներին: Դատախազության տվյալներով, այդ անձինք բանկային մասնաճյուղերի և բանկոմատների միջոցով փոխանցումներ կատարելու համար ստացել են զգալի տոկոսներ:
Թուրքիայի 40 տարբեր մարզերում ձերբակալված կասկածյալները մեղադրվում են երկրի ֆինանսական և տնտեսական անվտանգությունը խաթարելու, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքների խախտման մեջ: