Բարբարա Սթրեյզանդը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Աշխարհահռչակ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Երգչուհին Facebook-ի իր էջում հրապարակել է Շառլ Ազնավուրի հետ լուսանկար, որն արվել է 2007թ. Փարիզում:
Լուսանկարին կից երգչուհին կատարել է հետևյալ գրառումը. «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ»: