Պուտինը ռեյտինգով բարձր է Թրամփից
Pew հետազոտական կենտրոնը հետազոտություն է անցկացրել աշխարհի հինգ առաջնորդների վերաբերյալ: ԱՄՆ նախագահը վստահություն է ներշնչում հարցվածների 27%-ին, մինչդեռ նա անվստահություն է առաջացնում 25 երկրներում հարցվածների 70% -ի համար:
Առաջնորդների ցանկի մեջ եղել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ հետազոտության՝ աշխարհի ամենավստահելի աջառնորդը Մերկելն է (52%), ապա Մակրոնը (46%): Սի Ցզինպին `34%, Վլադիմիր Պուտինը` 30%:
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ԱՄՆ ընտրություններում Թրամի հաղթանակի երկրորդ տարին է լրանում, սակայն նրա վարկանիշը մնում է շատ ավելի ցածր, քան նախորդ նախագահ Բարաք Օբամայինը: