Ամերիկյան վիզա ստանալու համար ռուսները գնում են Երևան
Շատ ռուսներ ամերիկյան վիզա ստանալու համար Վլադիվոստոկ գնալու փոխարեն, որտեղ գտնվում է ԱՄՆ Գլխավոր հյուպատոսությունը, ընտրում են օտարերկրյա հյուպատոսությունները, այդ թվում՝ Հայաստանը:
«Այս տարի մենք կանգնեցինք այպիսի երևույթի առաջ, որ դիմորդները Վլադիվոստոկ գալու փոխարեն, ընտրում են այլ գնարավոր տարբերակներ: Դրանք մերձբալթյան երկրներն են, շատերն են գնում ՀՀ մայրաքաղաք՝ Երևան», — «Ինտերֆաքս-Տուրիզմ» թերթը մեջբերում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մուտքի արտոնագրերի նախարարի խորհրդական Մայքլ Յոդերի խոսքերը:
Վլադիվոստոկում լրագրողների հետ զրույցի ժամանակ Մայքլ Յոդերը նշել է, որ ռուսները դիմում են նաև Թբիլիսիում և Սեուլում ԱՄՆ հյուպատոսություն: