ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցը Դուշանբեում
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել են ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեղի ունեցած խոսակցությունը;
«Ռուսաստանը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն, որը ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման համար: Մենք ակնկալում ենք, որ Դուշանբեում կայացած զրույցը կնպաստի այս խնդրի իրականացմանը», — գրում է Trend.az-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում նաև նշել են, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական զրույցի ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերվել երկու երկրների սահմանին լարվածության նվազեցման վերաբերյալ: