Թրամփի որդին ավելի շատ մտահոգված է իր որդիների, քան դստրերի համար՝ Կավանոյի հետ կապված սեքսուալ սկանդալից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին խոստովանել է, որ ավելի շատ մտահոգված է իր որդիների, քան դստրերի համար վերջերս տեղի ունեցած սկանդալի հետևանքով՝ սեռական ոտնձգությունների և #MeToo-ի հետապնդումներից բարձրացրած շարժման վերաբերյալ: Այս մասին Թրամփ կրտսերը հայտնել է DailyMailTV-ում հարցազրույցի ժամանակ:
«Ես ունեմ հա՛մ որդիներ, հա՛մ դուստրեր: Եվ երբ ես տեսնում եմ՝ ինչ է կատարվում այս պահին, դա ինձ վախեցնում է», — ասել է Թրամփ կրտսերը:
Մասնավորապես՝ անցած շաբաթ սենատը լսեց Քրիսթի Բլեյզի ֆորդի վկայությունը, ով մեղադրում էր Բարձրագույն դատարանի թեկնածու Բրետա Կավանոյին սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Վերջինիս առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Կավանոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 36 տարի առաջ երեկույթներից մեկի ժամանակ: Ինքը՝ Կավանոն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը: