Պուտինի խոսնակը մանրամասներ է հաղորդել Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետաքննության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել է քննչական կոմիտեին Սկրիպալեի գործով հետաքննության հարցը:Այս մասին գրում է РИА «Новости»:
Պատասխանելով հարցին՝ կքննի արդյոք ՔԿ-ն Սկրիպալեի թունավորումը և ինչպիսի տարբերակներ են քննվում տեղի ունեցածի վերաբերյալ, Պոսկովը խուրհուրդ է տվել դիմել պատկան մարմիններին: Նա ընդգծել է, որ նախագահին ամեն մի քննության մասին տեղյակ չեն պահում:
«Զգայուն թեմաների մասին նրան հաղորդում են, բնականաբար, բայց ամեն դեպքում, այս պարագայում այդ տեղեկատվության աղբյուրը կարող է լինել միայն Քննչական կոմիտեն», — Հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ 2018-ի մարտի 4-ին Սոլսբերիում (ՄեծԲրիտանիա) Բրիտանական հատուկ ծառայության աշխատակից Սերգել Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային թունավորել էին նյարդապարալիտիկ նյութով: ՎԵրջիններս հիվանդանոց էին տեղափոխվել անգիտակից վիճակում: