Dolce & Gabbana-ն 400 մլն եվրո վճարելու դեպքում սպառնում են փակել իրենց մոդայի տունը
Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան կարող են փակել իրենց մոդայի տունը' հարկերի և դատարանի հետ կապված խնդիրների պատճառով: Իտալացի մոդելավորողները սպառնացել են փակել իրենց մոդայի տունը, եթե իրավապահ մարմինները հարկադրեն իրենց վճարել 400 մլն եվրո կազմող տուգանքը: Այդ մասին Դոլչեն և Գաբբանան հայտարարել են իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Միլանի դատարանը մոդելավորողներից յուրաքանչյուրին դատապարտել է 1 տարի 8 ամիս ազատազրկման և 400 մլն եվրո տուգանքի` հարկերից խուսափելու համար:
Նախորդ շաբաթ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան 3 օրով փակել էին իրենց խանութները` ի նշան բողոքի: