Ափսոս ես սեփական մեքենա չունեմ, իսկ ծառայողականով ճիշտ չէր ընկալվի. Հրայր Թովմասյան
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպացրույցի ժամանակ խոսեց տրանսպորտի թանկացման մասին:
«Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ մեր դերասաններն այս դեպքում դերասանություն չեն անում: Ափսոս ես սեփական մեքենա չունեմ, իսկ ծառայողականով ճիշտ չի ընկալվի պրոցեսին մասնակցելը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով' քաղաքացիներն անօրինակնություն չեն գործում վճարելով 100 դրամ: