Փաստաբանները պատմել են մեկուսարանից հետո Խաչատուրյան քույրերի կյանքի մասին
Փաստաբաններ Ալեքսեյ Փարշինը, Ալեքսեյ Լիպցերը և Յարոսլավ Պակուլինը պատմել են Խաչատուրյան քույրերի կյանքի մասին մեկուսարանից դուրս գալուց հետո՝ գրում է gazeta.ru-ն։
Ավագ և միջնեկ Խաչատուրյան քույրերը՝ Կրիստինան և Անգելինան նախընտրում են գտնվել տանը և դուրս չգալ տնից քննչական մեկուսարանից ազատվելուց հետո։
Պաշտպանների խոսքով՝ որևէ ծրագիր քույրերն առայժմ չեն կառուցում, այլ պարզապես հանգստանում են տանը և չեն օգտվում դատարանի կողմից հատկացված զբոսնելու թույլտվությունից։
Կրտսեր քրոջ՝ Մարիայի փաստաբանը պատմել է, որ աղջիկը հարմարվում է և արդեն դուրս է եկել զբոսանքի մոր ընկերակցությամբ։ Փաստաբանը նշել է, որ այժմ քննարկվում է Մարիային մոտակա դպրոց տեղափոխելու հարցը։