Էմանուել Մակրոնի սևամորթ երիտասարդների հետ սկանդալային լուսանկարները զայրացրել են ֆրանսիացիներին
Ֆրանսիայի հասարակությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սևամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար: Այդ մասին հայտնել է «Sputnik Ֆրանսիան»:
Սկանդալային լուսանկարները արվել էին Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզի նախագահի ուղևորության ժամանակ, կղզի, որն անցյալ տարի տուժել էր «Իրմա» փոթորկից: Առավել լայն արձագանք է գտել Մակրոնի լուսանկարների շարքը կիսով չափ մերկ սևամորթ երիտասարդների հետ:
Այդ լուսանկարներից մեկում նրանցից մեկը միջնամատ է ցույց տվել տեսախցիկի առջև: Այլ լուսանկարում Մակրոնը զրուցում է մեկ ուրիշ երիտասարդի հետ: Ինչպես պարզ է դառնում դրան կից գրությունից, տղամարդը Ֆրանսիայի նախագահին պատմում է, որ ինքն առաջ գող է եղել և միայն վերջերս է դուրս եկել բանտից:
Ի պատասխան Մակրոնը նրան խորհուրդ է տվել մոռանալ իր անցյալը և օգնել կղզու վերականգնմանը: Սոցցանցերի օգտատերերի արձագանքն իրեն սպասեցնել չի տվել: «Ինչն ինձ զարմացնում է այդ լուսանկարում, այն է, որ Մակրոնը ի պահանջել, որ այդ երկու երիտասարդները հագնվեին պատշաճ կերպով: Նա մի ամբողջ երկրի նախագահն է և պետք է ընդունվեր որոշակի հարգանքով»,- մասնավորապես, վրդովմունք է հայտնում Gabriel Robin-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: