Ֆինլանդացի գործատուներն սկսել են ցերեկային քնի ժամ սահմանել աշխատակիցների համար
Ֆինլանդացի գործատուներն սկսել են ցերեկային քնի ժամ սահմանել աշխատակիցների համար և նույնիսկ հատուկ հրահանգիչների վարձել այդ նպատակով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, նման նորարարությունը փորձարկում են բազմաթիվ կոմերցիոն ընկերություններում, ինչպես նաև եկեղեցիներում և դպրոցներում: Աշխատանքային օրվա ընթացքում ցերեկային քնի համար, սովորաբար, կես ժամ են հատկացնում:
«Ստիպել քեզ հանգստանալ դժվար է, սակայն մարզչի ղեկավարությամբ դա ավելի հեշտ է դառնում անգամ օրվա կեսին: Հրահանգիչն այս իրավիճակում օգնում է կես ժամով մինի-արձակուրդ գնալ», - ասել է այդ «պարապմունքներն» իրականացնող ընկերության ներկայացուցիչը:
Հարցման համաձայն՝ նման ընդմիջումից հետո աշխատակիցներն իրենց շատ ավելի լավ և վստահ են զգում: