Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Էրդողան
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը նշել է, որ Բաքվի և Անկարայի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում:
Նա նշել է, որ Թուրքիան նաև հատուկ ուշադրություն է դարձնում թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: