Բրյուսելում դիզելային ավտոմեքենա վարողներին կտուգանեն 350 եվրոյով
Բրյուսելում շրջակա միջավայրն առավել աղտոտող դիզելային վառելիքով տրանսպորտի միջոցներ կիրառողները այժմ կարող են տուգանվել 350 եվրոյի չափով։ Այդ մասին գրում է Euractiv-ը։
Արտանետումների վերաբերյալ օրինագիծը Բելգիայի մայրաքաղաքում մտցվել էր տարեսկզբին, սակայն վարորդներին 9 ամիս ժամանակ էր տրամադրվել անցումն իրականացնելու համար։
Օրինախախտներին կտուգանեն ամեն անգամ, երբ նրանք արգելված դիզելային վառելիքով աշխատող մեքենաներով կհայտնվեն որոշակի տարածքում։