Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա մոմավառության արարողություն
Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ ժամը 19:24-ին տեղի կունենա մոմավառության արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մոմավառությունը կազմակերպել է գյումրեցի Տիգրան Պետրոսյանը:
«Սա հոգու պարտք է Շառլ Ազնավուրի նկատմամբ: Ներքին ցանկություն առաջացավ նրա արձանի մոտ հիշատակի արարողություն կազմակերպել: Գյումրեցիները, առհասարակ, ամբողջ հայ ազգը հաստատ այս լուրը ծանր է տարել: Հավաքվենք և մեր հիշատակի տուրքը մատուցենք:
Ուղղակի քաղաքացու, հայի ցանկություն էր՝ նրա առաջ խոնարհվելու: Առաջարկել եմ ժողովրդին, հաստատ կգան: Արդեն 100 հոգուց ավելի արձագանքել են և կմիանան մոմավառությանը»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: