ՔՊ-ն չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. ՔՊ խոսնակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ վահան Կոստանյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»: