Մեր հարաբերություններում ծանր շրջանը մնաց հետևում. Էրդողան
Թուրք-գերմանական հարաբերություններում ծանր շրջանը հետևում է մնացել: Այս մասին Գերմանիա ուղևորության արդյունքում Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Վստահ եմ, որ Գերմանիա իմ պետական այցը կնպաստի երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը: Մեր հարաբերություններում ծանր շրջանը մնաց հետևում»,-գրել է Էրդողանը:
Նա նշել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման շուրջ Անկարայի և Բեռլինի նման դիրքորոշումների, ինչպես նաև երկու երկրների տնտեսական ամուր կապերի մասին: Այսպես, նրա խոսքով՝ վերջին յոթ ամսում փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 13 տոկոսը: