Կատալոնիայում ցուցարարները փակել են ճանապարհները և երկաթգծերը
Կատալոնիան նշում է անկախության հանրաքվեի մեկամյակը: Այդ կապակցությամբ ինքնավար մարզի անկախության կողմնակիցները ցույցերի են դուրս եկել Բարսելոնում և մարզի այլ քաղաքներում: Ցուցարարները փակել են ճանապարհները և երկաթգծերը:
Խիրոնա քաղաքում ավելի քան 5 հազար ցուցարար իսպանական ոստիկանությունից պահանջել է հեռանալ Կատալոնիայից: