Բիլ Գեյթսը 171 մլն դոլար արժողությամբ հողատարածք է գնել Հարավային Վաշինգտոնում
Ամերիկացի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 մլն դոլար է ծախսել գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու վրա։
Բիլ Գեյթսը 14․5 հազար ակր հող է գնել Հարավային Վաշինգտոնում։ Գործարքն իրականացվել է մի քանի միջնորդ կազմակերպությունների միջոցով։
Land Report պարբերականը, որը մասնագիտացած է հողատարածքներին առնչվող գործարքների լուսաբանման մեջ, հայտնում է, որ այդ գնումը 2018 թվականին ԱՄՆ-ում կատարված խոշորագույն գործարքն է։