Իրանում 3 անձինք մահապատժի են դատապարտվել
Իրանում 3 անձինք կոռուպցիոն մեղադրանքով դատապարտվել են մահապատժի։ Այս մասին հայտնում են Իրանական լրատվամիջոցները։
Եվս 32 անձինք դատապարտվել են մինչև 20 տարի պատժաժամկետների։ Բոլոր վճիռները, բացառությամբ մահվան դատավճիռների, վերջնական են։
Մահվան դատապարտվածները կարող են բողոքարկել որոշումը։ Վճիռը, մինչ իրագործումը, պետք է հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից։