Ֆրանսիայի նախագահը արժանացել է հանրության քննադատությանը (լուսանկար)
Ֆրանսիայի հանրությունը քննադատության է ենթարկել Էմանուել Մակրոնին սևամորթ երիտասարդների հետ լուսանկարի պատճառով, հայտնում է «Sputnik Ֆրանսիան»:
Սկանդալային լուսանկարն արվել է Կարիբյան ծովում Սեն Մարթեն կղզի Ֆրանսիայի նախագահի ուղևորության ժամանակ:
Ավելի մեծ արձագանք է առաջացրել Մակրոնի լուսանկարների շարքը կիսամերկ սևամորթ երիտասարդների հետ: Դրանցից մեկում տղաներից մեկը խցիկի առջև ցույց է տալիս միջնամատը: Օգտատերերի արձագանքն իրեն երկար չսպասեցրեց: