Մեծ Բրիտանիայում զայրացած Թրամփի արձանն է տեղադրվել
Մեծ Բրիտանիայում տեղադրել են աղջնակի քանդակը՝ գրող Ռոալդ Դալի գրքի հերոսուհու, որը դիմակայում է ԱՄՆ նախագահին՝ զայրացած Դոնալդ Թրամփին: Գրեյթ Միսենդենի բնակիչներն այս դերում Թրամփին ընտրել են քվեարկության արդյունքում, հաղորդում է BBC-ն:
Գրողի հայրենի քաղաքում տեղադրվել է նրա «Մաթիլդա» պատմվածքի գլխավոր հերսուհու՝ Մաթիլդա Ուորմվոուդի քանդակը: Աղջնակի դիմաց Սպիտակ տան զայրացած ղեկավարն է:
Քանդակների բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ի պատիվ Դալի գրքի լույս ընծայման 30-ամյակի: Գիրքն աղջնակի մասին է, որը մարտահրավեր է նետում մեծերի դաժան աշխարհին: