Օմսկի գաղութը` դժոխք բանտարկյալների համար. ինչպես են ծաղրում բանտարկյալներին (տեսանյութ)
«Дождь» հեռուստաընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ծաղրում բանտարկյալներին Օմսկի № 7 ուղղչի գաղութում:
Տեսանյութում ամբողջովին մերկ բանտարկյալները նստած են պատի տակ, իսկ հետո նարց ստիպում են, որ զույգերով պարեն:
Մյուս կադրերում երևում է, որ բանտարկյալները ֆիզիկական աշխատանք են անում ծանրոցներով: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս տեսանյութը արվել է
2015 թվականին: Այնտեղ ներկա է ИК-7-ի անվտանգության տեսուչ Վասիլի Տրոֆիմովը, ով դատապարտվել էր պաշոտնական դիրքի չարաշահման համար:
Բանտարկյալներից Դմիտրի Ռուբանովը հայտնել է, որ դատապարտյալների այնտեղ ծեծում են ամեն օր, այդ թվում նաև՝ էլեկտրաշոկով: Նրա խոսքով՝ այնպես են ծեծում, որ «ողջ տեղ չի մնում»:
Գաղութում բոլորը վախենում են, և ոչ ոք չի բարձրաձայնում տեղի ունեցող ապօրինությունների մասին: