Պուտինը հանգստացել է Խակասիայի տայգայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը անցկացրել է տայգայում: Այս մասին հայտնել է մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Գրում է РИА Новости-ն:
«Դուշանբեի ճանապարհին Վլադիմիր Պուտինը կանգ է առել Խակասիայում, որտեղ անցկացրել է իր օրը տայգքայում ՝ կարճ հանգստով»,- պատմել է Պեսկովը և հավելել, որ դրանից հետո նախագահը մեկնել է Սոչի:
Պուտինը եղել է Տաջիկստանի մայրաքաղաքում՝ սեպտեմբերի 28-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: