Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկը գաղտնի այցելել է Ռուսաստան
Արքայազն Մայքլը սեպտեմբերի 19-ին այցելել է Մոսկվա՝ չնայած Մեծ Բրիտանիայի իշխանության և թագավորական ընտանիքի պաշտոնական դիրքորոշման՝ առ այն, որ նրանք բազմիցս հայտարարել են, որ իչեն ցանկանում գնալ Ռուսատան: Արքայազնի գաղտնի այցի մասին հայտնում է The Sun-ը:
Նախքան այցելությունը` թագավորական ընտանիքի ներկայացուցիչը ստացել է արտաքին գործերի նախարարության համաձայնությունը: Այցելության նպատակը եղել էմասնավոր մոսկովյան Brookes դպրոցի բացման արարողությունը: Այս տեղեկությունը հաստատել է նաև արքայազնի մամուլի քարտուղարը: Արքայազնը Ռուսաստանի հետ ունի նաև այլ բիզնես-կապեր: Ընդհանուր առմամբ նրա հովանու ներքո է գտնվում շուրջ 16 բարեգործական կազմակերպություն:
Արքայազն Մայքլը Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Ելիզաբեթ 2-րդի զարմիկն է: Նա խոսում է ռուսերեն և ունի պատվավոր բժշկի կոչում Սանկտ-Պետերբուրգի հումանիտար համալսարանում: