Հայտնի է Եվրոպայում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը
Իսպանիայում Կանարյան կղզիները դարձել են Եվրամիությունում զբոսաշրջիկների մոտ ամենասիրված շրջանը, հայտնում է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկները մոտ 103 միլիոն անգամ գիշերել են Կանարյան կղզիների հյուրանոցներում և հոսթելներում:
Երկրորդ տեղում է հայտնվել Կատալոնիան՝ զբոսաշրջիկներն այնտեղ մեկ տարվա ընթացքում գիշերել են 80 միլիոն անգամ:
Եռյակը եզրափակում է Խորվաթիայի Ադրիատիկ ծովափնյա գոտին, այնտեղ զբոսաշրջիկները գիշերել են մոտ 75 միլիոն անգամ: