Գերմանացի քաղաքական գործիչները արհամարհել են մզկիթի բացման արարողությունը Էրդողանի պատճառով
Հյուսիսային Ռեյն դաշնային երկրամասի վարչապետ Վեստֆալիա Արմին Լաշետը և Քյոլնի օբեր բուրգոմիստր Հենրիետա Ռեքերը արհամարհել են նոր քաղաքային մզկիթի բացման արարողությունը: Այս մասին գրում է Deutsche Welle-ն: Միջոցառմանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Լաշետը դիմավորել է Էրդողանին Քյոլնի օդանավակայանում, սակայն հրաժարվել է գնալ մզկիթի բացմանը՝ դա բացատրելով նրանով, որ միջոցառումը կարող է վերածվել «ծայրահեղ քաղաքականացված իրադարձության»: Ռեքերը հաղորդել է, որ ստացել է ոչ պաշտոնական հրավեր բացման նախօրեին: Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ այդպիսի առաջարկը դիտվում է որպես ուշացած և անլուրջ:
Ելույթ ունենալով մզկիթի հրապարակում՝ Էրդողանը ներկայացրել է Գերմանիա կատարած իր երկօրյա այցի արդյունքները, որոնք նա անվանել է հաջողված: Նրա խոսքով՝ իրեն հաջողվել է հանդիպել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնց հետ քննարկել է նաև պայքարը ռասիզմի և իսլամաֆոբիայի դեմ: