Թրամփը կատակով հայտարարել է Կիմ Չեն Ինին սիրահարված լինելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու ընթացքում հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նկատելիորեն բարելավվել են, ինչպես նաև կատակով հայտարարել Կիմ Չեն Ինի և իր «սիրահարվածության» մասին։
Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի են, չնայած այն բանին, որ սկզբնական շրջանում պետությունների ղեկավարները կոշտ դիրքորոշումներ են զբաղեցրել, գրում է ТАСС գործակալությունը։