Բելգիայում անվարորդ հանրային տրանսպորտ են գործարկել
Բելգիայի հարավում տեխնոլոգիական նորույթ են գործարկել՝ էկոլոգիապես մաքուր ավտոբուս, որը միանգամից 15 մարդու կարող է տեղափոխել: Այն էլեկտրաէներգիայով է աշխատում:
Դրա երթուղին կես կիլոմետր է, այն տեղաշարժվում է 15 կմ/ժ արագությամբ: Բացի այդ, այս ավտոբուսին վարորդ հարկավոր չէ:
Մշակողների հավաստմամբ՝ դա միանգամայն անվտանգ է: Այն շատ արագ է արձագանքում, երբ իր ճանապարհը փակում է ցանկացած այլ մեքենա:
Ավտոբուսն ունի բազմաթիվ սենսորներ, որոնք կարդում են շրջակա միջավայրի մասին տեղեկությունը: Խոչընդոտի հանդիպելու դեպքում այն նախ դանդաղեցնում է տեղաշարժը, ապա կանգ առնում: