ՀՀԿ-ի հասցրած վնասը դեռ նոր ենք զգալու. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ «Հանրապետական» կուսակցությունն ինքնալուծարվի, կամ անցնի ամբողջովին ընդհատակ ու մի քանի տարի փորձի չերևալ Հայաստանի քաղաքական կյանքում: Այսպիսով հանրապետականները կփրկեն բոլոր այն մարդկանց բարի համբավը, ում կենսագրությունն իրենց կամքից անկախ այս կամ այն կերպ առնչվել է այդ կուսակցության հետ:
Միևնույն ժամանակ հասարակության կողմից արհամարհանքն այդ կուսակցության դեմքերի նկատմամբ գոնե որոշ չափով կարող է մեղմվել:
«Հանրապետական» կուսակցության հասցված վնասը Հայաստանի Հանրապետությանը դեռ նոր ենք զգալու, քանի որ նոր ենք ականատես լինելու, թե ինչպիսի խայտառակ գործարքներ են կնքել ազգային անվտագության, պետական անվտագության և հայապահպանության ոլորտներում»: