Իրանում մոտ 300 մարդ թունավորվել է ալկոհոլից. կան նաև զոհեր
Իրանում առնվազն 24 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումներից: Նշենք, որ Իրանում օրենքով արգելված է ալկոհոլի օգտագործումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ ISNA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ թունավորումները եղել են Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան նահանգներում:
«290 մարդ թունավորվել է, նրանցից 24-ը մահացել են, 3 մարդու մոտ էլ գրանցվել է ուղեղի մահ»,- այս մասին հայտնել է Իրանի առաջին բուժօգնության աշատակիցը:
Նա նաև նշել է, որ հոսպիտալացվել է 215 մարդ, նրանցից 15-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մյուսները բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: