120 ձայն հավաքելը հայ թեկնածուի կողմից աննախադեպ է. Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Հրատապ...
Հրապարակում եմ Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 28-ին ոստիկանության, Ասայիշի (անվտանգության) Փեշմերգայի և Զերավանի ուժերի համար անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայերի համար, որոնք նույնիսկ դեռևս չեն հրապարակվել Քրդստանում:
Արամ Բոզո 6 ձայն,
Վահիկ Սարանյան 12 ձայն,
Երվանդ Ամինյան 13 ձայն,
Մուրադ Վարդանյան 19 ձայն,
Էդգար Աբրահամյան 21 ձայն,
Նուբար Քերոյան 120 ձայն:
Ասեմ, որ ինձ համար շոկային արդյունքներ են, Նուբար Քերոյանի մասով: Քանի որ այդ քվեարկությանը մասնակցած ուժերը քրիստոնյա չեն, այսինքն Հայերին մինչև 20 ձայն բաժին հասնելը միշտ լավագույնն է եղել, սակայն այս անգամ 120 ձայն հավաքելը հայ թեկնածուի կողմից աննախադեպ է»: