Շվեյցարիացին աղբը սխալ թափելու համար բանտ կնստի
Շվեյցարական Բիլ քաղաքի բնակիչը բանտ կնստի աղբը սխալ վայրում թափելու համար, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով 20 minutes-ին:
Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերին 33-ամյա տղամարդը աղբը հանել ու փողոցում էր դրել ոչ այն օրը, երբ կոմունալ ծառայություններն այն հավաքում են: Բացի այդ, տղամարդը թույլ է տվել մեկ այլ խախտում՝ աղբը լցնելով ոչ պաշտոնապես թույլատրված տոպրակի մեջ:
Կոմունալ ծառայության աշխատակիցներից մեկը, որը հետևում է սահմանված խիստ կանոնների համաձայն աղբը թափելուն, պարզել է՝ ով է օրինախախտը: Արդյունքում տղամարդը տուգանվել է մոտ 150 դոլարով, սակայն տուգանքը ժամանակին չի վճարել: Հատկանշական է, որ ավելի վաղ նա մի քանի հազար դոլարով էր տուգանվել ազարտային խաղերի մասին օրենքը խախտելու համար և, ինչպես այս դեպքում, չէր վճարել տուգանքը:
Գնահատելով իրավիճակը՝ դատախազությունը շվեյցարացուն առաջարկել է երկու խախտման համար 92 օր անցկացնել բանտում, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել: