Մոլդովայի վարչապետը կոչ է արել Ռուսատանին դուրս հանել զորքերը Պրիդնեստրովիայի տարածքից
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ դիմել է Ռուսաստանին պահանջով, որ ՌԴ-ն սկսի դուրս բերել զորքը Պրիդնեստրովիայի տարածքից: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է նաև, որ Մոլդովիայի վարչապետը ողջունել է ընթացիկ օրակարգում «Մոլդովայի Հանրապետության տարածքից օտարերկրյա ռազմական ուժերի լիակատար դուրս բերումը» հոդվածի ներգրավումը:
«Այսօր ևս մեկ անգամ, այս հարթակից մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը կոչով՝ վերջ տալ ապօրինի և սադրիչ գործողություններին և սկսել անվերապահորեն և առանց հապաղելու ռազմական ուժերի և զենքի դուրսբերման գործընթացը, համաձայն 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածության»,- հայտարարել է Պավել Ֆիլիպը: