Ռոնալդուն ուղիղ եթերի ժամանակ խոսել է ռուսերեն (տեսանյութ)
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ մի քանի ռուսերեն բառակապակցություն է ասել:
Ֆուտբոլիստը շփվել է իր հետևորդների հետ և դիմել է նրանց տարբեր լեզուներով: Տեսնելով ռուս երկրպագու հաղորդագրությունը՝ մա ասել է «Спокойной ночи, Россия» և «Давай, давай»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2010-2015 թթ հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ:
Բացի մայրենի պորտուգալերենից, Ռոնալդուն գիտի նաև անգլերեն և իսպաներեն: