Ադրբեջանում «Ղարաբաղի ազատագրման» պահանջը հրապարակ է բերել ընդամենը 1500 հոգու
Ադրբեջանի մայրաքաղաքում` Յասմալի շրջանում գտնվող «Մեխսուլ» հրապարակում, այսօր բողոքի ակցիա է անցկացվել, որի կազմակերպիչը «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունն» ու մի շարք քաղաքական խմբեր էին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բողոքի ակցիան անցկացվում է «Ազատագրել Ղարաբաղը», «Տեղահանված անձանց վերադարձնել ծննդավայր» կարգախոսների ներքո:
Հատկանշական է, որ «Ղարաբաղի ազատագրման» պահանջը հրապարակ է բերել ընդամենը 1500 հոգու:
Նշենք, որ Բաքվում, ըստ վիճակագրական տվյալների, բնակվում է ավելի քան 2 միլիոն մարդ: