Էլմար Մամեդյարովը փորձում է Արցախյան հակամարտության մեջ ներքաշել ՄԱԿ գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ու նրան ներկայացրել Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու պատկերացումները։ Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության կարգավորման շուրջ և պատրաստակամություն է հայտնել իր անձնական ներդրումն ունենալ այդ գործում։
Ադրբեջանական մամուլը, սակայն, կառչել է միայն «անձնական ներդրման պատրաստակամության» մասին հատվածից ու փորձել համատեքստից կտրելով ներկայացնել, թե քարտուղարը պատրաստ է անձնական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս։