Ռուսաստանը սկսել է C–300 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Սիրիային
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է C–300 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Սիրիային։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսին, փոխանցում է РИА Новости–ն։
Երկուշաբթի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՌԴ–ն 2 շաբաթվա ընթացքում Սիրիային կփոխանցի Ս-300 համալիրներ։ Նա շեշտել է, որ այդ որոշումն էականորեն կամրապնդի Սիրիայի մարտական հնարավորությունները։