Թրամփը ցանկանում է «մաքրություն անել» Վենեսուելայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ թրամփը կարծում է, որ Վենեսուելայում իսկական խառնաշփոթ է, որտեղ մաքրության կարիք կա: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Չիլիի նախագահի հետ հանդիպումից առաջ: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:
Պատասխանելով հարցին՝ Թրափը պատրաստվո՞ւմ է հանդիպել Վենեսուելայի առաջնորդի՝ Նիկոլաս Մադուրոյի հետ, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ կտեսնի՝ ինչպես են զարգանում գործերը:
«Ես գիտեմ, որ նա մեզ հետ հանդիպման առիթներ է փնտրում: Վենեսուելան խառնաշփոթ է և այտեղ մաքրության կարիք կա, պետք է հոգ տանել մարդկանց մասին»,-հայտարարել է նա:
Հավելենք, որ Վենեսուելայի նախագահը արդեն 4-րդ անգամն է մեկ շաբաթվա ընթացքում պատրաստակամություն է հայտնել Թրամփի հետ բանակցությունների սեղան նստելու համար: