Դուք կտեսնեք, թե որքան ավերիչ և ջախջախիչ կլինի մեր պատասխանը. Իրանի այաթոլլա
Իրանի այաթոլլա Ալի Համենեին մեղադրել է Սաուդյան Արաբիային և ԱՄԷ–ին՝ սեպտեմբերյան ահաբեկչությունը կազմակերպելու մեջ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Հոգևոր առաջնորդը գտնում է, որ այս երկու պետությունները ջախջախիչ պարտություն են կրել, երբ Սիրիայում և Իրաքում թակարդն են ընկել, և հիմա որոշել են պատասխանել Թեհրանին իրանական ժողովրդի նկատմամբ «ագրեսիվ գործողություններով»։
«Դուք արդեն տեսել եք մեր վրեժը։ Դուք կտեսնեք, թե որքան ավերիչ և ջախջախիչ կլինի մեր պատասխանը։ Դուք կզղջաք ձեր արածների համար»,– հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի ղեկավար Հոսեին Սալամին։